Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Հրաշալի յոթնյակը

Հրաշալի յոթնյակը
25.10.2015 | 11:30

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ՀՀԿ կենտրոնական գրասենյակում հոկտեմբերի 24-ին տեղի է ունեցել «Այո»-ի կենտրոնական շտաբի առաջին նիստը՝ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի ղեկավարությամբ: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը ասել է, որ ձևավորվել է շտաբը, նշանակվել է շտաբի պետի` Հովիկ Աբրահամյանի վեց տեղակալ՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը, ԱԺ ՀՀԿ խմբակացության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լևոն Յոլյանը, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը։ Նիստի ընթացքում շտաբի պետը հանձնարարականներ տվեց` աշխատանքներն ըստ ժամանակացույցի կազմակերպելու վերաբերյալ։

Դիտվել է՝ 1098

Մեկնաբանություններ